Էրդողանը պատմել է Պրահայում Փաշինյանի հետ հանդիպման մասին - Mediamax.am

3535 դիտում

Էրդողանը պատմել է Պրահայում Փաշինյանի հետ հանդիպման մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, նա նշել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել «բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։

 

«Բաքվի նկատմամբ Երեւանի քայլերը դրական ազդեցություն կունենան նաեւ մեր քայլերի վրա»,- ասել է Էրդողանը։

 

«Հայկական սփյուռքը դեմ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը, որը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Այս պահին մենք Երեւանի կողմից  բավարար քայլեր չենք տեսնում Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա։

 

Խոսելով հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին՝ Թուրքիայի նախագահն ասել է.

 

«Ես պարզ եւ հստակ փոխանցեցի նրան Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունների փոխադարձ կապի վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք Երեւանից արդյունավետ քայլեր։ Այս պահին որեւէ մակարդակի հասնելու մասին չեմ կարող ասել։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ եւ նվազագույնի հասցնել սփյուռքի քայլերի բացասական ազդեցությունը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին