Ռուբինյանը եւ Քըլըչը քննարկել են առաջընթացի հասնելու քայլերը - Mediamax.am

Փետրվար 19, 2026
6199 դիտում

Ռուբինյանը եւ Քըլըչը քննարկել են առաջընթացի հասնելու քայլերը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչն երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։

«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջեւ լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում եւ քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։

 

Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:




Մեր ընտրանին