Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Նա նաեւ տեղեկացրել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։
















