«Պատերազմ եւ քաղաքականություն». Տիգրան Հայրապետյանի ասելիքն այսօր էլ կարեւոր է - Mediamax.am

2571 դիտում

«Պատերազմ եւ քաղաքականություն». Տիգրան Հայրապետյանի ասելիքն այսօր էլ կարեւոր է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Մանուկյանը
Գոհար Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակ Ալեքսանյանը
Արտակ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնել Նալբանդյանը
Գնել Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն փորձաքարն է, որը ցույց կտա ազգային խնդիրները լուծելու հարցում հայ ժողովրդի կարողության սահմանը»։

 

Սա մեկն է Տիգրան Հայրապետյանի այն մտքերից, որ ընկերներն ու քաղաքական գործիչները մարգարեական են համարում։ Լրագրող, քաղաքագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանն Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, երիտասարդական շարժման կազմակերպիչներից։ 1991-ից նրա  հրապարակախոսական հոդվածներն ու վերլուծական նյութերը լույս են տեսել հայաստանյան եւ եվրոպական մամուլում։ Մահացել է 1999 թվականին՝ ավտովթարից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տասնամյակներ անց Newmag-ը հրատարակել է նրա՝ տարբեր տարիներին գրված եւ հրապարակված քաղաքագիտական վերլուծությունների ու ակնարկների առաջին ժողովածուն՝ «Պատերազմ եւ քաղաքականություն»-ը։ Այդ նյութերին ծանոթ ընթերցողներն ասում են, որ Տիգրան Հայրապետյանի ասելիքն այսօր էլ կարեւոր ու սթափեցնող է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գիրքն ունի 4 բաժին։ Առաջինում զետեղված է անկախության պահպանմանը, պետականության կառուցմանը եւ հայկական պետության հետագա զարգացմանը վերաբերող ռազմավարական տեսակետներն ու խնդիրները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդում տեղ են գտել հեղափոխության, դրա հնարավոր անցանկալի հետեւանքների եւ այլընտրանքային ուղիների մասին մտորումները։ Հաջորդ գլխի առանցքը քաղաքագիտությունն է՝ որպես գիտակարգ եւ որպես ազգակազմավորման գործոն։ Իսկ վերջին բաժնում շոշափվում է գործող աշխարհաքաղաքականության շարժիչ ուժի գիտակցության խնդիրը, դրա առաջնային դերը ցանկացած հասարակության, պետության, գաղափարախոսության ձեւավորման գործում»,- գրքի շնորհանդեսին ասել է Տիգրան Հայրապետյանի կինը՝ Նազենի Ղարիբյանը։

 

«Պատերազմ եւ քաղաքականություն»-ը քառահատոր հրատարակության առաջին գիրքն է։ Հաջորդելու են համընդհանուր աշխարհաքաղաքականության միտումներին եւ Ռուսաստանին վերաբերող, նորանկախ Հայաստանի խնդիրներին ու Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերլուծությունների հատորները, նաեւ՝ Տիգրան Հայրապետյանի խմբագրականները, հարցազրույցները, պատմվածքները եւ նրան նվիրված հոդվածներն ամփոփող գիրքը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տիգրանի հոդվածները միշտ հետաքրքիր էին։ Նա եթե անգամ գրում էր տեղական ինչ-որ խնդիրների մասին, ապա այդ խնդիրները դիտարկում էր տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի պրոցեսների տեսանկյունից։ Երկրորդն այն է, որ նա պոպուլիստ չէր։ Նա չէր գրում այն, ինչ կարող էր դուր գալ ընթերցողներին։ Նա գրում էր այն, ինչ իսկապես մտածում էր»,- ասել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Գոհար Մանուկյանը Գոհար Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ անմիջական հարեւանների հետ հարաբերությունները կարգավորվեն, առատ ապրանք կհոսի։ Այդքան ապրանքի առատության մեջ ինչ-որ «հայրենիքի» արժեքն ո՞վ պիտի գիտակցի։ Ժողովուրդը մի օր կգիտակցի «հայրենիք» հասկացության արժեքը եւ պատասխան կպահանջի»։

 

Ինչո՞ւ Newmag-ը որոշեց հրատարակել Տիգրան Հայրապետյանի ժառանգությունը։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է՝ իրենք կարեւոր սկզբունք ունեն. չարժե հրատարակել գիրք, որը մնալու է գրադարակներում։ Գիրքը պետք է ձեռքից ձեռք անցնի, վաճառվի, ընթերցվի, լինի պրովոկատիվ՝ մտքեր հարուցելու առումով։

Գնել Նալբանդյանը Գնել Նալբանդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հատկապես ինձ համար կարեւոր էր մի հանգամանք. Տիգրան Հայրապետյանը մենակ չէր, դա մի սերունդ էր, ընդ որում՝ անկախ Հայաստանի առաջին տասնամյակում գրող, ստեղծագործող մի սերունդ, որը պետք է որեւէ ձեւով տարբերվեր սովետական քաղաքագիտական մտքից կամ ինտելիգենցիայից։ Տիգրան Հայրապետյանն ինտելեկտուալ էր, եւ նրա շրջապատում կային ինտելեկտուալներ։ Ինտելիգենցիայի եւ ինտելեկտուալների տարբերությունը պետք է կանխորոշեր նոր շրջանի, անկախ Հայաստանի քաղաքագիտական մտքի զարգացումը։

Արտակ Ալեքսանյանը Արտակ Ալեքսանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

30 տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքագիտական մտքի ինչ-որ շերտ ապահովել, եւ այսօր՝ այս գրքի հրատարակմամբ, մենք էստաֆետ պիտի փոխանցենք, որ 30 տարի անց էլ հնարավոր լինի հրատարակել քաղաքագիտական մտքի փայլուն նմուշներ, որպեսզի այնուհետեւ նոր սերունդը կարողանա ձեւակերպել իր քաղաքագիտական միտքը, որը կհակասի նախորդներին, զուգահեռ կլինի, բանավեճի մեջ կլինի։ Դրա համար պետք է ունենալ մտահորիզոն եւ տեսակետ, ինչն ուներ Տիգրան Հայրապետյանը»։

 

«Հայ ժողովուրդը չափազանց թանկ է վճարելու անօրինականության այս խրախճանքի համար։ Հազարավորները զոհ կդառնան ներքաղաքական տեռորի, իսկ տասնյակ հազարավորները՝ ռազմաճակատներում՝ անդառնալիորեն կորցնելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Զանգեզուրն ու Սեւանի ավազանին հարող տարածքների մի մասը։ Բայց սա գործընթացի վերջում, իսկ առայժմ ժողովրդական լեզվով ասած՝ մենք աշխարհի նկատմամբ «գողական ենք գնում»։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին