Մեդիամաքս Մոնիտորինգ - Mediamax.am

Մեդիամաքս Մոնիտորինգ
 

Մեդիամաքս Մոնիտորինգը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիա-մոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային:

Մեդիամաքս Մոնիտորինգը մատուցում է ԶԼՄ մոնիտորինգի ծառայությունների ամբողջական փաթեթ.

• բոլոր տեսակի ԶԼՄ-ների նյութերի մոնիտորինգ (հեռուստատեսություն, ռադիո, մամուլ, լրատվական գործակալություններ եւ ինտերնետային կայքեր);
• նյութերի օպերատիվ թարգմանություն անգլերեն/ռուսերեն/հայերեն լեզուներով;
• հեռուստատեսային նյութերի սղագրության տրամադրում անգլերեն/ռուսերեն/հայերեն լեզուներով;
• ստացված տեղեկատվության բովանդակային վերլուծություն եւ ամենշաբաթյա, ամենամսյա, եռամսյակային վերլուծական հաշվետվությունների կազմում;
• ընտրված հեռուստատեսային նյութերի տրամադրում թվային կրիչներով;
• մամուլի հրապարակումների քլիփինգ:

Մեդիամաքս Մոնիտորինգի ծառայություններից օգտվում են ՀՀ Կառավարությունը, “ԱրմենՏել” (Beeline ապրանքանիշ), “Ղ-Տելեկոմ” (Vivacell-MTS ապրանքանիշ), Orange Armenia (Orange ապրանքանիշ) հեռահաղորդակցային ընկերությունները, “Երեւանի կոնյակի գործարանը” (“ԱրԱրԱտ” ապրանքանիշ), “Պեռնո Ռիկար Արմենիան”, Երեւանի ԱՐԱՐԱՏ կոնյակի-գինու-օղու կոմբինատը (“Նոյ” ապրանքանիշ), “ՀայՌուսգազարդը”, “Հայաստանի էլեկտրական ցանցերը”, Сoca-Cola Hellenic Bottlers Armenia-ն եւ այլ ընկերություններ:

 
Մեր ընտրանին