2008թ. դեկտեմբերին Մեդիամաքսը հայտարարեց Job.Banks.am նախագծի գործարկման մասին:
Banks.am-ում աշխատատեղերի բաժինը մեծ հետաքրության առարկա էր ինչպես այցելուների, այնպես էլ գործատուների շրջանում: Դրանից ելնելով, որոշվեց այդ բաժինը վերածել առանձին նախագծի: Job.Banks.am-ը ներկայանում է որպես միջին եւ բարձր օղակի մենեջերներին ուղղված կադրային նախագիծ:
Job.Banks.am-ի տեխնոլոգիական լուծումները գործատուներին թույլ են տալիս ինքնուրույն տեղադրել եւ խմբագրել աշխատատեղերի մասին իրենց հայտարարությունները: