Climbing the Dream! - Mediamax.am

Climbing the Dream!
 

2009թ. օգոստոսի 1-ից 4-ը Մեդիամաքսի թիմը արշավ կատարեց դեպի Արարատ լեռան գագաթը (5165 մետր):

Արշավը, որի գլխավոր հովանավորը ADC ինտերնետ պրովայդերն էր, կոչվում էր Climbing the Dream եւ նվիրված էր երկու պատմական տարեդարձերի` դեպի Արարատ առաջին արշավի 180-ամյակին եւ Խաչատուր Աբովյանի 200-ամյակին:

180 տարի առաջ` 1829թ. սեպտեմբերի 27-ին, Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Իոհան Ֆրիդրիխ Պարրոտը եւ Խաչատուր Աբովյանը պատմության մեջ առաջին անգամ հասան Արարատի գագաթը: Այս տարվա հոկտեմբերի 15-ին Հայաստանում կնշվի Խաչատուր Աբովյանի 200-ամյակը:

Մեդիամաքսի փոխտնօրեն Կարեն Անտոնյանը օգոստոսի 4-ին Արարատի գագաթին բարձրացրել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Մեդիամաքսի եւ ADC-ի դրոշները:

Մեդիամաքսի թիմի կազմում Արարատի գագաթ բարձրացան նաեւ սպորտային լրագրող Աշոտ Լեւոնյանը եւ Հայաստանում ծնված STA ընկերությունների լատվիական խմբի նախագահ Պավել Սայադովը:

 
Մեր ընտրանին