Գործընկերություն “Այբ”-ի հետ - Mediamax.am

Գործընկերություն “Այբ”-ի հետ
 

2009թ. ապրիլի 1-ին Մեդիամաքսը եւ “Այբ” կրթական հիմնադրամն համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Համագործակցության նպատակը “Այբ” հիմնադրամի գործունեության եւ ծրագրերի լուսաբանումն է: Հուշագրի ստորագրումից հետո Մեդիամաքսը դարձավ “Այբի” պաշտոնական տեղեկատվական գործընկերը եւ իր բոլոր միջոցներն օգտագործելու է հիմնադրամի գործունեության լուսաբանման համար:
Հուշագրի ստորագրումը երկու կազմակերպությունների` 2008 թ-ին մեկնարկած համագործակցության տրամաբանական շարունակությունը դարձավ: Համագործակցության հիմքում ընկած է Հայաստանում կրթության զարգացման կարեւորության գիտակցումը:

“Այբ” հիմնադրամը հիմնվել է 2006 թվականին: Հիմնադրամի նպատակը որակյալ կրթություն ապահովող համակարգի ստեղծումն է` հասարակությանը կրթության զարգացման գաղափարի շուրջ համախմբելով:

 
Մեր ընտրանին