2008թ. հունիսին Մեդիամաքսը Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ հրատարակեց “Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարիներ” գիրքը: Այն ներկայացնում է Հայաստանի եւ Դաշինքի հարաբերությունների պատմությունը 1999-2008թթ. ընկած ժամանակահատվածում: Գիրքը հրատարակվել է հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանում “ՆԱՏՕ-ի Շաբաթվա” ընթացքում` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոյի մասնակցությամբ: