 |
|
 |
Իէն Գիլլան եւ Թոնի Այոմի
|
 |
Իէն Գիլլան եւ Թոնի Այոմի |
 |
Դաունսը եւ Գիլլանը մամլո ասուլիսին |
 |
Այոմին եւ Քեշը մամլո ասուլիսին |
 |
Մամլո ասուլիս |
 |
Գյումրիի երաժշտական դպրոցում |
 |
Իէն Գիլանը Գյումրիի երաժշտական դպրոցի աշակերտների հետ
|
 |
Թոնի Այոմի |
 |
Հյուրերւը Երեւանի կոնյակի գործարանում |
 |
Ցեղասպանության թանգարանում |
2009 թ-ին
Մեդիամաքս ընկերությունն իրականացրեց Armenia Grateful 2 Rock (“Հայաստանը շնորհակալ է ռոքին”) բացառիկ նախագիծը:
Նախագծի հիմնական նպատակը Rock Aid Armenia (“Ռոքն օգնում է Հայաստանին”) նախագծի մասնակիցներին երախտագիտություն հայտնելն էր: Rock Aid Armenia նախագծի շրջանակներում բրիտանացի ռոք-աստղերը 1989 թվականին ձայնագրել էին Deep Purple խմբի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ թողարկել էին հատուկ Earthquake Album-ը, որի վաճառքից ստացված բոլոր միջոցներն ուղարկվել էին Հայաստան` 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած գոտուն:
“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագիծը կյանքի կոչելու նպատակով 2009թ. փետրվարին
Մեդիամաքսը համագործակցության համաձայնություն ձեռք բերեց ավստրալիական Do Something բարեգործական կազմակերպության նախագահ, Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դիի հետ:
Նախագիծը ստացավ ՀՀ նախագահի Աշխատակազմի եւ կառավարության աջակցությունը: Որպես նախագծի գլխավոր հովանավոր հանդես եկավ “ՀայՌուսգազարդ” ընկերությունը, նախագծի հովանավորն ու պաշտոնական ավիափոխադրողն էր BMI ավիաընկերությունը: Նախագծի գործընկերներն էին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցը եւ Երեւանի կոնյակի գործարանը:
“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. հուլիսին հրամանագրեր ստորագրեց Rock Aid Armenia նախագծի ամենաակտիվ մասնակիցներին “Հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերած զգալի եւ շարունակական աջակցության համար” Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:
ՀՀ Պատվո շքանշանով պարգեւատրվեցին.- “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի կազմակերպիչ, ավստրալիական Do Something բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին;
- Deep Purple ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանը;
- Black Sabbath ռոք-խմբի կիթառահար Թոնի Այոմին;
- Asia ռոք-խմբի դաշնակահար Ջեֆրի Դաունսը;
- Queen ռոք-խմբի կիթառահար Բրայան Մեյը;
- Pink Floyd ռոք-խմբի կիթառահար Դէվիդ Գիլմորը:
2009թ. սեպտեմբերին ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Rock Aid Armenia նախագծի մյուս մասնակիցներին “Վարչապետի հուշամեդալ” շնորհելու մասին:
Պարգեւատրվածների թվում են.
Բրայան Ինո` աշխարհահռչակ երաժիշտ եւ պրոդյուսեր, “Ռոքն օգնում է Հայաստանին” ծրագրի շրջանակներում լույս է ընծայել Ջիվան Գասպարյանի ձայնապնակը; Անթեա Նորման-Թեյլոր` Բրայան Ինոյի կինը, ակտիվ մասնակցել է Ջիվան Գասպարյանի ձայնապնակի լույս ընծայմանը; Ջոն Լորդ` “Դիփ Փարփլ” խմբի հիմնադիր անդամ, Smoke on the Water երգի համահեղինակ; Ռոջեր Գլովեր` “Դիփ Փարփլ” խմբի անդամ, Smoke on the Water երգի համահեղինակ; Իէն Փեյս` “Դիփ Փարփլ” խմբի անդամ, Smoke on the Water երգի համահեղինակ; Բրյուս Դիքինսոն` “Այրոն Մեյդեն” խմբի հիմնադիր անդամ; Ռոջեր Թեյլոր` “Քուին” խմբի հիմնադիր անդամ, Ռիտչի Բլեքմոր` “Դիփ Փարփլ” խմբի հիմնադիր անդամ, Smoke on the Water երգի համահեղինակ; Ալեքս Լայֆսոն` “Ռաշ” խմբի անդամ; Քրիս Սքվայր` “Յես” խմբի հիմնադիր անդամ; Փոլ Ռոջերս` “Ֆրի”, “Բեդ Քոմփանի” խմբերի անդամ; Քիթ Էմերսոն` “Էմերսոն, Լեյք ընդ Փալմեր” խմբի հիմնադիր անդամ; Ռոջեր Դոլթրի` “Հու” խմբի հիմնադիր անդամ; Բրայան Ադամս` երաժիշտ; Ջոն Մաքինրոյ եւ Փեթ Քեշ` աշխարհահռչակ թենիսիստներ, 1991թ. “Ռոքն օգնում է Հայաստանին” ծրագրի շրջանակներում մասնակցել են “Լեդ Զեփելին” խմբի “Ռոք-ն-Ռոլլ” երգի քավեր-տարբերակի ձայնագրմանը:
2009թ. հոկտեմբերի 1-ին Մեդիամաքսի հրավերով Երեւան ժամանեցին Էին Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսը, Փեթ Քեշը եւ Ջոն Դին: ՀՀ կառավարության շենքում կայացավ պարգեւների հանձնման պաշտոնական արարողությունը. երկրի ղեկավարի անունից պարգեւները հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Լինելով այս մարդկանց մեծ երկրպագուն, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ երբեւէ հնարավորություն կունենամ հանձնել իրենց այս պարգեւները: Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է”, - խոստովանեց Հայաստանի վարչապետը:
Այցի շրջանակներում ռոք-աստղերը այցելեցին երկրաշարժից ամենաշատը տուժած Սպիտակ եւ Գյումրի քաղաքներ, եղան Գեղարդի եկեղեցում, Հայոց ցեղասպանության թանգարանում եւ Երեւանի կոնյակի գործարանում:
Հոկտեմբերի 2-ին աստղերը “Մոսկվա” կինոթատրոնի դահլիճում հանդիպեցին իրենց ավելի քան 500 երկրպագուներին: Հանդիպման շրջանակներում կայացավ Smoke on the Water երգի քավեր-տարբերակի ռեմիքսի պրեմիերան եւ Making Smoke on the Water վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Smoke on the Water երգի քավեր-տարբերակի ռեմիքսը վաճառքի կհանվի iTunes ինտերնետ-խանութում, եւ ողջ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությանը, որը 20 տարուց ավելին տեղակայված է ժամանակավոր կացարաններում: Աստղերն անձամբ եղան վերոհիշյալ դպրոցում եւ ծանոթացան դրա վիճակին:
Հոկտեմբերի 2-ին Երեւանում հանդես գալով մամուլի ասուլիսում` Թոնի Այոմին հանդես եկավ Black Sabbath ռոք-խմբի հիթերից մեկի ռեմիքսի ձայնագրության նախաձեռնությամբ, որի վաճառքից ստացված ողջ հասույթը նույնպես կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությանը: