2011թ. Մեդիամաքսը վերագործարկեց իր www.Mediamax.am կայքը` այն դարձնելով տեղեկատվական կայք` էլեկտրոնային թերթի տարրերով:
Ինչպես եւ Մեդիամաքսի մյուս ինտերնետային նախագծերի դեպքում, www.Mediamax.am պորտալում հիմնական շեշտը դրվում է սեփական եզակի բովանդակության վրա` նորություններ, վերլուծություն, բացառիկ հարցազրույցներ:
Մեդիամաքսը նաեւ համագործակցության է հրավիրել տեղի եւ օտարերկրյա հեղինակներին, ովքեր պարբերաբար սյունակներ են գրում www.Mediamax.am-ի նախագծի համար:
Պորտալում ներկայացված է նաեւ լիցենզավորված արտասահմանյան բովանդուկություն: 150 երկրներում 500 ԶԼՄ միավորող Project Syndicate միջազգային սինդիկատից Մեդիամաքսը իրավունք է ստացել Հայաստանում ներկայացնել մեկնաբանություններ, որոնք գրում են համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի տնտեսագետներն ու քաղաքագետները:
Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Mediamax.am լրատվական կայքը 2023 թ-ին միացել են Լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և ստորագրել «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը»:
2025 թ-ին կայքը Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Mediamax.am լրատվական կայքը միացել են «Լրագրողական վստահության նախաձեռնությանը» (JTI-Journalism Trust Initiative)։ Մեր կազմակերպության ինքնագնահատման հարցաթերթի արդյունքները հասանելի են JTI-Journalism Trust Initiative-ի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով:
«Մեդիամաքս» մեդիա ընկերությունը գործունեության ընթացքում առաջնորդվում է նաև ոլորտային այլ փաստաթղթերով, ներքին ուղեցույցներով և ընթացակարգերով, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են լրագրողների ֆիզիկական ու հոգեբանական անվտանգությանը, ինչպես նաև նրանց վարքագծին արտակարգ իրավիճակներում։
Ուղեցույցների դրույթների պահպանման համար պատասխանատուն գլխավոր խմբագիրն է։