Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթին ներկայացվել է 13 աշխատանք (ֆոտոշարք) - Mediamax.am

8634 դիտում

Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթին ներկայացվել է 13 աշխատանք (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարանում այսօր բացվել է «Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ»-ին ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, մրցույթին ներկայացվել է 13 նախագիծ: Ցուցահանդեսին ներկայացված յուրաքանչյուր նախագծին կից ներկայացված է համառոտ բացատրագիր:

 

Մեդիամաքս-ի թղթակցին ինստիտուտ-թանգարանի աշխատակիցը տեղեկացրել է, որ ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները կոդավորված են:

 

«Այսինքն, պահպանվում է նախագծերի հեղինակների անանունությունը` սուբյեկտիվ մոտեցումից խուսափելու համար»,- նշել է աշխատակիցը:

 

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ նոյեմբերի 22-ը: Այս ընթացքում մրցույթային հանձնաժողովի անդամները, ճարտարապետները եւ քաղաքացիները կարող են ծանոթանալ մրցույթին մասնակցող աշխատանքներին:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ս.թ. մայիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարեց:

 

Քաղաքապետարանի հայտարարության համաձայն, մրցույթի նպատակն է ընտրել «այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն  Հանրապետության հրապարակի կարեւորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին»:

 

Մրցութային հանձնաժողովը բաղկացած է 9 հոգուց: Հանձնաժողովը գլխավորում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված են ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության հանձնաժողովի նախագահ, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ԵՃՇՊՀ պրոռեկտոր Յուրի Սաֆարյանը, ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Արթուր Մեսչյանը, Սաշուր Քալաշյանը, Աշոտ Հակոբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին