Մինչեւ հունիսի 5-ը Երեւանի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն երթեւեկի համար - Mediamax.am

795 դիտում

Մինչեւ հունիսի 5-ը Երեւանի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն երթեւեկի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան։ Մեդիամաքս։ Քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝. հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները.

Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները:

 

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին