Եվրոպայի հրապարակ՝ Երեւանի կենտրոնում - Mediamax.am

1371 դիտում

Եվրոպայի հրապարակ՝ Երեւանի կենտրոնում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանի Հյուսիսային պողոտայում բացվել է Եվրոպայի հրապարակը։

Պաշտոնական բացումն ազդարարել են Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն։

 

Ալեն Սիմոնյան, Աժ փոխնախագահ

 

«Եվրոպական արժեքների հիմքում մարդն է, նրա հիմնարար ազատությունները, արժանավայել ապրելու իրավունքը: Մարդն է այս արժեհամակարգի առանցքը, իսկ ժողովրդավարությունը մարդակենտրոն արտացոլումն է, որը սկսվում է համայնքներից, անցնում քաղաքներով եւ հասնում պետություն: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հենց այս արժեքներից ելնելով է, որ Հայաստանը եվրոպական ուղղությամբ կառուցել է իր քաղաքականությունն ու հարաբերությունները»։

 

Լիլիան Մորի Պասքիե, ԵԽԽՎ նախագահ

 

«Եվրոպայի հրապարակը Երեւանում հիշեցումն է այն ճշմարտության, որ Եվրոպան ոչ թե վերացական կամ աշխարհագրական ըմբռնում է կամ ձեւակերպում, այլ ներառում է մեր բոլորի իրավունքները, ազատությունները։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մենք բոլորս պետք է կանգուն լինենք եւ պաշտպանենք մեր իրավունքներն ու ազատությունները։ Կեցցե Եվրոպայի միությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Եվրոպայի հրապարակը»։ 

 

Անվանակոչման հիմքերը

 

2019-ին Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) նշում է հիմնադրման 70-ամյակը եւ այդ առթիվ ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել։ 

 

 

Առաջարկների շարքում է անդամ պետություններում՝ Եվրոպայի խորհրդի անունով որեւէ փողոցի, հրապարակի, այգու կամ պուրակի անվանակոչումը։

 

Հայաստանում այս գաղափարը առաջարկի տեսքով ներկայացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Հաշվի առնելով՝ ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ եւ օրինակելի համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության դերի եւ կշռի բարձրացման գործում, Հայաստանի կողմից այս առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին եւ դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարեւոր վկայություն կհանդիսանա»,- հիմնավորել էին առաջարկի հեղինակները։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Անվանակոչման որոշումը Երեւանի ավագանին կայացրել է մարտի 19-ին՝ 42 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայնով:

 

Հրապարակը

 

500 մետր երկարություն ունեցող Հյուսիսային պողոտայի շրջանաձեւ այս հրապարակը կառուցվել է 2001-2007 թվականներին: Նախագծի վրա աշխատել է ճարտարապետների հեղինակային խումբը՝ Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հրապարակը գտնվում է պողոտայի կենտրոնական հատվածում՝ ցայտաղբյուրների մոտ։ Շրջապատված է բնակելի շենքերով, առեւտրի եւ սպասարկման կենտրոններով։ 

 

Տարածքի սյուներից մեկին ամրացված է հրապարակի անվանման ցուցանակը։

 

Եվրոպայի հրապարակներն աշխարհում

 

Եվրոպայի անունը կրող հրապարակներ կան աշխարհի 5 քաղաքում.

 

- Մոսկվայում. կառուցվել է 2001-2002-ին: Հրապարակի առանձնահատկությունը եվրոպական երկրների դրոշներով 48 սյուներն են:

- Բարսելոնայում. բացվել է 2008-ին։ Ընդգրկում է 33 հա տարածք:

-Կիեւում. գտնվում է հին քաղաքում։ 2013–2014-ին Մայդանի ցույցերի էպիկենտրոնն էր:

 - Սանկտ-Պետերբուրգում 

 - Թբիլիսիում։

 

Այլ երկրների պատվին հրապարակներ՝ Երեւանում

 

Մայրաքաղաք Երեւանում մինչ այս հրապարակներ են անվանակոչվել ի պատիվ՝ 

 

Ֆրանսիայի. անվանակոչվել է 2006-ին՝ Հայաստանում Ֆրանսիական օրերի առթիվ։ Բացմանը մասնակցել են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը եւ Շառլ Ազնավուրը։ Այն գտնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում:

 

Ուրուգվայի. անվանակոչվել է 1997-ին։ Գտնվում է Երեւանի Պարոնյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածին: 

 

Բրազիլիայի. անվանակոչվել է 2000-ին։ Գտնվում է Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Աթենքի փողոցի հատման վայրում:

 

Արգենտինայի. անվանակոչման որոշումը կայացվել է 2017թ. հունիս 16-ին, Երեւանի 3-րդ գումարման ավագանու արտահերթ նիստում։ Այն գտնվում է Արգենտինայի դեսպանության հարակից՝ Սայաթ-Նովայի պողոտայի եւ Չարենցի փողոցի հատման մասում։

 

Ռուսաստանի. անվանակոչվել է 2008թ. հոկտեմբերի 21-ին։ Բացմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Հրապարակը գտնվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարեւանությամբ:

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին