Երեւանում մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ» արշավը - Mediamax.am

4936 դիտում

Երեւանում մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ» արշավը


Լուսանկարը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Լուսանկարը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Լուսանկարը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Լուսանկարը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Լուսանկարը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Լուսանկարը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ» արշավը, որի նպատակն է բարձրացնել էկոլոգիական գրագիտության աստիճանն ու խթանել մարդկանց մասնակցությունը կանաչ որոշումների կայացման գործընթացին։

Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ծրագրի շրջանակում` ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։

 

«Կանաչ նախաձեռնություններ» արշավի մեկնարկն ազդարարվել է Հյուսիսային պողոտայում (ցայտաղբյուրների հարակից տարածքում) տեղակայված էկոտաղավարի բացման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը:

 

Տաղավարը բաց մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Այն բնապահպանական կենցաղը ներկայացնող բացօթյա հարթակ է, որտեղ կարելի է տեսնել վերաօգտագործված պլաստիկից պատրաստված կահույք, վերալիցքավորել բջջային հեռախոսն արեւային վահանակից եւ համալրել բնապահպանական գիտելիքները։ Այցելուները կարող են նաեւ տեղում մասնակցել էկոլոգիական գրագիտությունը ստուգող թեստերի, հաջողության դեպքում ստանալ նվերներ։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին