1481 դիտում

Քաղաքապետարանը պահանջում է վերականգնել իր բնականոն աշխատանքը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ «ձեռնարկելու միջոցներ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

«Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երեւանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։

 

Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու եւ քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»,- ասված է դիմումի մեջ:

 

Երեկվանից համացանցում օգտատերերն ակտիվ տարածում են Երեւանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու լուսանկարը, որտեղ երեւում է, որ ծառերը գրեթե ամբողջությամբ հատված են:

 

 

Երեւանի քաղաքապետարանը  տեղեկացրել էր, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը նախատեսում է այգին համալրել նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

 

Այսօր քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացրել այգու մոտ, իսկ ավելի ուշ մուտք գործել Երեւանի քաղաքապետարանի շենք՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն ու ավագանու արձակումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am