Ամփոփվել է Երեւանի հիմնադրման 2800-ամյակի խորհրդանիշի մրցույթը - Mediamax.am

23290 դիտում

Ամփոփվել է Երեւանի հիմնադրման 2800-ամյակի խորհրդանիշի մրցույթը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանն այսօր հայտնել է, որ ամփոփվել են Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի (խորհրդանիշի) մրցույթի արդյունքները:

«Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորած մրցութային հանձնաժողովը, նաև հիմք ընդունելով հանրային քննարկման արդյունքները, հաղթող է ճանաչել «Տերյան» մշակութային կենտրոնի և «Factory» ընկերության ներկայացրած աշխատանքները:

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Առաջիկայում տեղի կունենա հաղթող կազմակերպություններին մրցանակների հանձման արարողությունը:

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում մրցույթին մասնակցած բոլոր կազմակերպություններին ու անհատներին», - ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին