exclusive
11268 դիտում

Սասունցի Դավթի հրապարակի կիսակառույցը կքանդվի



Երեւան: Մեդիամաքս: Առաջիկա օրերին կսկսվեն կայարանամերձ Սասունցի Դավթի հրապարակի կիսակառույց շինության քանդման աշխատանքները:

Քաղաքաշինության պետական կոմիտեից Մեդիամաքսին հայտնել են, որ շինությունը քանդելու եւ տեղում նորը կառուցելու նպատակով ներդրումներ են կատարելու օտարերկրյա «Մաջեստիկ Սքուեր 1» եւ «Մաջեստիկ Սքուեր 2» ընկերությունները:

Կառուցապատողը դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ 2017-ի նոյեմբերի 22-ի ստացել քանդման թույլտվություն:

Ներդրողներն այժմ Հայաստանում են, եւ առաջիկայում կքննարկվեն ներդրումային ծրագրերին վերաբերող հարցերը:

 
2017 թվականի փետրվարի 8-ին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը խոսել էր կիսակառույց շինության քանդման մասին:

«Շինությունն ամբողջովին կքանդվի, եւ այս տարի կսկսվեն հողային աշխատանքները: Այդտեղ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային եւ գրասենյակային համալիր: Ներդրողի հետ քննարկում ենք նաեւ Սասունցի Դավիթ» կինոթատրոնի վերակառուցման հարցը»,- ասել էր Նարեկ Սարգսյանը:

Աշխատանքի հետաձգման պատճառների, ներդրումային ծրագրում փոփոխության եւ ներդրման ծավալների մասին հարցերի պատասխանը Քաղաքաշինության պետական կոմիտեում առայժմ չունեն: Նախագիծ դեռ չկա, եւ պարզ չէ՝ Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում կլինի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային եւ գրասենյակային համալի՞ր, թե՞ մեկ այլ կառույց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am