exclusive
14820 դիտում

Աբովյան 5/5-ում կառուցվող հյուրանոցի նախագիծը դեռ քննարկվում է



Երեւան: Մեդիամաքս: Աբովյան 5/5 հասցեում՝ «Ավելի բարեկարգ Երեւան» գրությամբ պաստառի հետեւում, ամիսներ շարունակ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Մեդիամաքսը տեղեկացրել էր, որ այստեղ կառուցվելու է հյուրանոցային համալիր:

$ 30 մլն գերազանցող նախագծի կառուցապատողը «Մուլտի գրուպ» ընկերությունն է:


Արդեն մի քանի ամիս փորձում ենք պարզել, թե ինչպիսի տեսք է ունենալու հյուրանոցը: Օգոստոսին Քաղաքաշինության պետական կոմիտեից Մեդիամաքսին հայտնել էին, որ նախագծային աշխատանքների փուլը կավարտվի հոկտեմբերի վերջին:

Նախագծային աշխատանքներն իրականացնում է «Հայնախագիծ» ընկերությունը: Դեկտեմբերին «Հայնախագծի» տնօրեն Գրիգոր Ազիզյանից տեղեկացանք, որ  նախագիծը դեռ ավարտված չէ, շտկումներ են արվում:

«Հաստատված է գլխավոր գաղափարը եւ կոնստրուկտիվ համակարգը, բայց դեռ պահանջ կա ճարտարապետական լուծումների: Հունվարի սկզբին մենք արդեն պատրաստ կլինենք ասելու, որ գործը սկսված է»,- ասել էր «Հայնախագիծ» ընկերության ղեկավարը:

Ամանորի տոներից հետո Քաղաքաշինության պետական կոմիտեից Մեդիամաքսին հայտնեցին, որ ճարտարապետական մասով նախագիծն ավարտված է: Սակայն Գրիգոր Ազիզյանը նշեց, որ ճարտարապետական տեսքի մասին հնարավոր կլինի խոսել հունվարի վերջին:

Այս պահի տվյալներով՝ շենքն ունենալու է տարբեր հարկայնություններ. առանձին մասեր լինելու են 7, 10, 15-հարկանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am