Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 24-ին ժամը 10:00-ին Երեւանում կմեկնարկի «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:
Այն կազմակերպում են Երեւանի քաղաքապետարանը, «Երեւանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմն ու «Թրայքլաբ» ակումբը:
Ձմեռ պապի հանդերձանքով վազորդները «Վազիր եւ օգնիր» կարգախոսի ներքո Երեւանի կենտրոնական փողոցներով վազելով կանցնեն 5կմ տարածություն:
Բարեգործական վազքարշավի նպատակն է աջակցել սիրիահայ ընտանիքներին:
Վազքարշավին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ երեխաները՝ միայն ծնողների հետ: Մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստներ:
Միջոցառման մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից:
Վազքարշավին մասնակցության վճարը 5000 դրամ է: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 88 66 37 հեռախոսահամարով։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 23-ը:
Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:30-ից մինչեւ 12:30-ը կդադարեցվի Հանրապետության, Ստ. Շահումյանի եւ Սախարովի անվան հրապարակների, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին եւ Աբովյան փողոցների երթեւեկությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: