Բացվել է Կարապի լճի սահադաշտը - Mediamax.am

25786 դիտում

Բացվել է Կարապի լճի սահադաշտը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Չմշկասահքի սիրահարների համար Երեւանի Կարապի լիճը կրկին վերածվել է սահադաշտի:

13-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն իրենց ցուցադրական ելույթներով ազդարարել են Երեւանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:

 

Սահադաշտը կգործի մինչ 2018 թվականի մարտի 1-ը, ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տեւող տեխնիկական ընդմիջման:

 

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով 500 դրամ է, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ:

 

Այստեղ կարող եք կարդալ Կարապի լճի պատմությունը՝ Մեդիամաքսի «Երեւան. XX դար» նախագծի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին