Հոկտեմբերի 14-ին Երեւանում երթեւեկությունը կսահմանափակվի - Mediamax.am

40174 դիտում

Հոկտեմբերի 14-ին Երեւանում երթեւեկությունը կսահմանափակվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Էրեբունի-Երևան 2799» ծրագրով պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ին առանձին փողոցներում փակ կամ սահմանափակ կլինի տրանսպորտային երթևեկությունը:

Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է փակ փողոցների ցանկը՝

 

- Ժամը 8:00-24:00-ը սահմանափակվելու է երթեւեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների - Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչեւ Էրեբունի հրապարակն ընկած հատվածում: Դադարեցվելու է նաեւ երթեւեկությունը նշված ճանապարհահատվածին հարակից բակային ելքերից:

 

- Ժամը 09:00-22:00-ը դադարեցվելու է երթեւեկությունը Թամանյան փողոցում, ինչպես նաեւ Իսահակյան փողոցի, Թամանյան փողոցի երթեւեկելի մասերի միջեւ ընկած հատվածում:

 

- Ժամը 15:00-19:00-ը դադարեցվելու է երթեւեկությունը Այվազովսկու - Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկից դեպի Էրեբունի հրապարակի ուղղությամբ:

 

- Ժամը 14:30-18:00-ը դադարեցվելու է երթեւեկությունը Հանրապետության հրապարակում:

 

- Ժամը 14:00-15:30-ը դադարեցվելու է երթեւեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան եւ Արամի փողոցների միջեւ ընկած հատվածում:

 

- Հեծանվավազքի եւ վազքարշավի անցկացմամբ պայմանավորված` ժամը 17:00-ից 19:00-ն ընկած միջակայքի որոշակի ժամերի դադարեցվելու է երթեւեկությունը Արգիշտիի, Իտալիայի, Ամիրյան փողոցներում, Մ.Մաշտոցի պողոտայում:

 

- Ժամը 11:30-14:00-ը դադարեցվելու է երթեւեկությունը Արգիշտիի փողոցում:

 

Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից` հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին եւս որոշ փողոցներում երթեւեկությունը կսահմանափակվի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին