Բաղրամյան-Սայաթ Նովա-Մաշտոց խաչմերուկում երթեւեկությունը կփոխվի - Mediamax.am

36158 դիտում

Բաղրամյան-Սայաթ Նովա-Մաշտոց խաչմերուկում երթեւեկությունը կփոխվի


Լուսանկարը` Wikimedia


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 29-ին Երեւանի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում երթեւեկության կարգի փոփոխություն կկատարվի:

Ճանապարհային ոստիկանությունում նշել են, որ նշված խաչմերուկում՝ Սայաթ Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին