Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի, որտեղ երեխաները կարող են շփվել եւ խաղալ կենդանիների հետ:
Խաղահրապարակ-այգում ներկայացված է ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանի, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաեւ որոշ ընտանի կենդանիներ: Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաեւ կերակրել կենդանիներին, զբոսնել փոքրիկ ձիերով: Առաջիկայում ինտերակտիվ փոքրիկ այգին կհամալրվի նոր կենդանիներով:
Մինչեւ 3 տարեկան երեխաների մուտքը խաղահրապարակ անվճար է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: