Քաղաքապետը չի հանդուրժի «ոմանց անպատասխանատու վերաբերմունքը» - Mediamax.am

36753 դիտում

Քաղաքապետը չի հանդուրժի «ոմանց անպատասխանատու վերաբերմունքը»


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կրկին անդրադարձել է կիսակառույց շինություններին եւ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով տարիներ առաջ տրամադրված տարածքների խնդրին, որտեղ դեռեւս չեն մեկնարկել ներդրումային ծրագրերի իրականացումը:

 

«Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդիրներին, սակայն սայլը տեղից գրեթե չի շարժվում: Եվ բնական է, որ նման իրավիճակը մեզ չի կարող բավարարել: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. ցանկացած ներդրող, կիսակառույց շինության վարձակալ կամ սեփականատեր եւ, ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հստակ պարտավորություններ ունեն Երեւան քաղաքի նկատմամբ, պետք է լիարժեք կատարեն դրանք: Մենք պարտավոր չենք անվերջ հանդուրժել ոմանց կողմից քաղաքի հանդեպ դրսեւորվող նման անպատասխանատու վերաբերմունքը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետի խոսքով՝ «այս հարցում պետք է լինել ավելի կոշտ ու պահանջել, որ կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները կամ անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով նախաձեռնել իրավական գործընթաց՝ խնդիրը վերջնականապես լուծելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին