Սիրահարների այգում բացվել է «Սիրո միություն» արձանը - Mediamax.am

16840 դիտում

Սիրահարների այգում բացվել է «Սիրո միություն» արձանը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսիր Երեւանի Սիրահարների այգում բացվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցու հեղինակած «Սիրո միություն» արձանը:

Արձանի ճարտարապետն է Միքայել Հասրաթյանը:

 

Արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1.97մ, պատվանդանի  հաստությունը՝ 20 սմ:

 

«Ուզում եմ իմ և բոլոր երևանցիների անունից շնորհակալություն հայտնել հեղինակին ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել արձանի ստեղծման գործում: Հաշվի առնելով վայրը, որտեղ տեղադրվել է արձանը,  վստահ կարող ենք ասել, որ այն իսկապես իր տեղում է»,- արձանի բացմանն ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Դավիթ Երևանցին նշել է, որ մեծ սիրով ու նվիրվածությամբ է իր ստեղծագործությունները նվիրում Երևանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին