Երեւանում բացվել է Բորիս Պիոտրովսկիի հուշատախտակը - Mediamax.am

16196 դիտում

Երեւանում բացվել է Բորիս Պիոտրովսկիի հուշատախտակը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում՝ Զաքյան 2 հասցեում, բացվել է ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկիի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Հուշատախտակի բացմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես նաեւ Բորիս Պիոտրովսկիի որդին՝ Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

 

Զաքյան 2 հասցեում գտնվող տանը Բորիս Պիոտրովսկին ապրել է շուրջ կես դար:

 

Բորիս Պիոտրովսկիի բրոնզաձույլ դիմաքանդակը ներկայացնող հուշատախտակի քանդակագործն է Տիգրան Մուրադյանը, ճարտարապետը՝ Տիգրան Բարսեղյանը:

 

Տարոն Մարգարյանը Միխայիլ Պիոտրովսկիին պարգեւատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով՝ հայկական մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած ավանդի եւ համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած մեծ վաստակի համար:

 

«Թեեւ ես Հայաստանում չեմ ապրում, սակայն ամուր թելերով եմ կապված Երեւանի հետ, որն իմ ծննդավայրն է: Անկեղծորեն շնորհակալ եմ, որ այստեղ շարունակում են գնահատել հորս ունեցած վաստակը, ինչի վառ ապացույցը նաեւ այսօր բացվող հուշատախտակն է: Համոզված եմ, որ հորս հիշատակը հավերժացնող յուրովի այդ անկյունը առանձնահատուկ խորհուրդ եւ նշանակություն կունենա նաեւ Պիոտրովսկիների բոլոր սերունդների համար»,- նշել է Միխայիլ Պիոտրովսկին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին