Մշակվում է Երեւանի տրանսպորտի նոր հայեցակարգը - Mediamax.am

25180 դիտում

Մշակվում է Երեւանի տրանսպորտի նոր հայեցակարգը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է, որ առաջիկայում սպասվում է տրանսպորտի հիմանահարցի կարգավորման հայեցակարգի ու մոտեցումների մշակում, ինչը, պատրաստ լինելու դեպքում, կներկայացվի հանրությանը:

Այս մասին քաղաքապետն ասել է՝ արձագանքելով քաղաքային տրանսպորտի վերաբերյալ քաղաքացիների հնչեցրած հարցերին:

 

Տարոն Մարգարյանի խոսքով՝ մոտեցումները ներառում են վճարման միասնական համակարգի ներմուծում քաղաքային բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, տրանսպորտի հստակ գործող չվացուցակ եւ GPS համակարգերով համալրված ավտոբուսներ, քաղաքացիների սպասարկման կանոնակարգեր եւ այլ մոտեցումներ:

 

«Իսկ առայժմ առկա տրանսպորտային համակարգով արվում է առավելագույնը, որպեսզի մեր բնակիչների տեղաշարժը քաղաքում հնարավորինս անվտանգ եւ ապահով լինի»,- ասել է քաղաքապետը:

 

Ինչ վերաբերում է մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցմանը, քաղաքապետը նշել է, որ մետրոյի ցանցի ընդլայնումը մեծ ձեռքբերում կլինի, սակայն այն ահռելի ներդրումներ է պահանջում: Քաղաքապետը հավելել է, որ այս կապակցությամբ քաղաքային իշխանությունը բանակցում է միջազգային տարբեր կառույցների հետ:

 

Տրոլեյբուսային ցանցի վերակառուցմանը եւ արդիականացման հետ կապված բանակցություններ են տարվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին