Մեկնարկում է «Երեւանը իմ տունն է» սոցիալական արշավը - Mediamax.am

exclusive
6602 դիտում

Մեկնարկում է «Երեւանը իմ տունն է» սոցիալական արշավը


Արամոն եւ Ֆորշը` «Երեւանը իմ տունն է» նախագծում
Արամոն եւ Ֆորշը` «Երեւանը իմ տունն է» նախագծում

Լուսանկարը` Մեդիաբրենդ


Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից մեկնարկում է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանը իմ տունն է» սոցիալական արշավը:

Արշավի հիմնական նպատակն է հորդորել Երեւանի քաղաքացիներին ավելի հոգատար լինել մայրաքաղաքի հանդեպ, հոգ տանել նրա մաքրության մասին:

 

 

«Երեւանը իմ տունն է» նախագծի համար նկարահանվել են երեք տեսահոլովակներ, որոնց հերոսներն են երգիչներ Արամոն եւ Ֆորշը: Հոլովակներում նրանք կերպարանափոխված են ու հանդես են գալիս Երեւանի մաքրությամբ զբաղվող մարդկանց դերում: Արամոն ու Ֆորշը համարվում են “երեւանյան քաղաքային մշակույթի” կրողները եւ հենց դրանով է պայմանավորված նրանց կերպարների ընտրությունը:

Տեսահոլովակներում հնչում է Առնո Բաբաջանյանի երաժշտությունը, որը լավագույն կերպով արտացոլում է Երեւանի աուրան:

 

Մոտակա օրերին տեսահոլովակները կլինեն նաեւ հայկական հեռուստաընկերությունների եթերում:

Արշավի ընթացքում նախատեսվում է Երեւանում տեղակայել նաեւ տպագիր պաստառներ, ինչպես նաեւ ինտերնետային բաններներ:

«Երեւանը իմ տունն է» նախագծի կոնցեպցիան եւ տեսահոլովակների սցենարները մշակվել են «Մեդիաբրենդ» ընկերության կողմից:

Տեսահոլովակները հասանելի են համացանցում, հետեւյալ հղումներով.

http://www.youtube.com/BRAVoarmenia#p/u/2/hmE0HSl891k

http://www.youtube.com/BRAVoarmenia#p/u/1/j7I73v9WTdo

http://www.youtube.com/BRAVoarmenia#p/u/0/eFlC9YjCfoc

Մեր ընտրանին