Ներկայացվել է Երեւանի 2015թ. զբոսաշրջային քարտեզը - Mediamax.am

16646 դիտում

Ներկայացվել է Երեւանի 2015թ. զբոսաշրջային քարտեզը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է մայրաքաղաքի 2015թ. զբոսաշրջային քարտեզը:

Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն այսօր ասել է, որ ռուսերեն եւ անգլերեն տարբերակով տպագրված քարտեզը ներկայացնում է մայրաքաղաքի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը եւ առողջապահական հաստատությունները:

 

«Քարտեզը տպագրվել է 20 հազ. օրինակով: Այն անվճար բաժանվելու է օդանավակայանում, զբոսաշրջային ընկերություններում, հյուրանոցներում եւ սպասարկման տարբեր օբյեկտներում»,- ասել է Մարիա Բարաղամյանը:

 

Երեւանի պատմությանը ծանոթանալու, տեսարժան վայրերը կարճ ժամանակում տեսնելու համար զբոսաշրջիկներին առանձին առաջարկվում է նաեւ այցելության 12 վայր՝ էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երեւանի քաղաքի պատմության թանգարան, Մատենադարան, Վերնիսաժ, «Երեւան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղին, զբոսանք Կասկադում, Հյուսիսային պողոտայում:

 

Քարտեզում նշված են նաեւ Երեւանի մետրոպոլիտենի կայարանները, կենտրոնի հեծանվային կանգառները: Առանձին՝ օգտակար տեղեկատվություն սյունակով ներկայացված են շտապ բուժօգնության, ոստիկանության եւ այլ ծառայությունների հեռախոսահամարները, կայքերը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին