Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Միջուկային վերահսկողության գործակալության (IAEA) կառավարիչների խորհուրդն այսօր 20 տարվա ընթացքում առաջին անգամ հայտարարել է Իրանի կողմից միջուկային չտարածման պարտավորությունները խախտելու մասին:
Ընդունված որոշումը կարող է հիմք հանդիսանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու համար:
Reuters-ը նշում է, որ «հավանական է, որ Իրանը կարձագանքի միջուկային սրացմամբ, ինչպես հայտարարել էր ավելի վաղ, ինչն էլ կարող է ավելի բարդացնել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ընթացող բանակցությունները»։
ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից ներկայացված բանաձեւի օգտին են քվեարկել ՄԱԿ-ի Միջուկային վերահսկողության գործակալության կառավարիչների խորհրդի 19 անդամներ, 11-ը ձեռնպահ են մնացել, իսկ դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստան եւ Բուրկինա Ֆասոն։
Իրանը պնդում է, որ միջուկային զենք ձեռքբերելու նպատակ չունի եւ միջուկային ծրագիրը զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով:
















