Էրդողանն ասել է, որ Նեթանյահուին «անիծելու են Հիտլերի նման» - Mediamax.am

1721 դիտում

Էրդողանն ասել է, որ Նեթանյահուին «անիծելու են Հիտլերի նման»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Հիտլերի նման անիծվելու է»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Էրդողանն ասել է՝ մեկնաբանելով Իսրայելի հարվածը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի փախստականների ճամբարի վրա ։

 

«Նեթանյահուն չի կարողանա խուսափել պատասխանատվությունից։ Նրան անիծելու են Հիտլերի նման։ Գազայում հարձակումները դադարեցնելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո նրա իրականացրած ջարդը եւս մեկ անգամ ցույց է տվել Իսրայելի՝ որպես ահաբեկչական պետության արյունոտ եւ նենգ դեմքը»,- ասել է Էրդողանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին