Մոսկվայում երկու անօդաչու սարքեր հարվածել են բնակելի շենքերին - Mediamax.am

2237 դիտում

Մոսկվայում երկու անօդաչու սարքեր հարվածել են բնակելի շենքերին


Լուսանկարը` themoscowtimes.com


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր Մոսկվայում երկու անօդաչու թռչող սարքեր հարվածել են բնակելի շենքերին:

Մեկ ԱԹՍ-ը մխրճվել է Պրոֆսոյուզնայա փողոցում գտնվող շենքի վերին հարկերի մեջ, երկրորդը՝ Նոր Մոսկվայի Ատլասովի փողոցում։

 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումը «աննշան վնաս է հասցրել» մի քանի շենքերի, եւ «ոչ ոք լրջորեն չի տուժել»:

 

Մերձմոսկովյան շրջանում խոցվել է մոտ 10 անօդաչու թռչող սարք։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին