Էրդողանը վստահ է, որ կհաղթի երկրորդ փուլում - Mediamax.am

1444 դիտում

Էրդողանը վստահ է, որ կհաղթի երկրորդ փուլում


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ կհաղթի մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում։

«Մայիսի 28-ին էլ ավելի շատ ձայներ կհավաքենք եւ կհաղթենք։ Հուսով եմ, որ հաղթանակը պատմական կլինի»,- գրել է Թուրքիայի ղեկավարը թվիթերյան իր էջում։

 

Էրդողանը նշել է, որ մասնակցությունը մայիսի 14-ին ընտրություններին ռեկորդային է եղել՝ կազմելով մոտավորապես 89 տոկոս։

 

«Թուրքիան ցույց տվեց, որ ամենաառաջադեմ ժողովրդավարություններից է», - ասել է երկրի ղեկավարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին