Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար - Mediamax.am

1386 դիտում

Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին։

Բացառություն են կազմում «Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ 90 օրից ավելի ժամկետով մուտք գործող քաղաքացիները, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»։

 

Պուտինի մեկ այլ հրամանագրով չեղարկել է Ռուսաստանից Վրաստան ուղիղ ավիափոխադրումների արգելքը, որը գործում էր 2019 թվականի հունիսից։

 

«Նախագահի որոշումները համահունչ են մեր սկզբունքային մոտեցմանը` հետեւողականորեն դյուրացնելու Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիների միջեւ շփումները, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին