Թուրքիայի ՆԳ նախարարը վստահ է, որ Էրդողանը հաղթելու է առաջին փուլում - Mediamax.am

1546 դիտում

Թուրքիայի ՆԳ նախարարը վստահ է, որ Էրդողանը հաղթելու է առաջին փուլում


Լուսանկարը` middleeastmonitor.com


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի կարծիքով, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում կհավաքի ձայների ավելի քան 50%-ը։

«Այսօրվա տվյալներով՝ մենք նախագահական ընտրություններում հաղթում ենք առաջին փուլով եւ կհավաքենք ձայների 51-51,5%։ Դա շատ հստակ եմ ասում: Քարոզարշավի ծավալման ընթացքում մեր նախագահին տրվելիք ձայների թիվը կավելանա, եւ տարբերությունն ավելի ակնհայտ կդառնա։ Նախագահը կլինի Էրդողանը»,- ասել է Սոյլուն, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին