Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները - Mediamax.am

2791 դիտում

Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ նախատեսում են դեսպանատներ բացել երկու ամսվա ընթացքում։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին եւ նրա սաուդցի պաշտոնակիցը մի քանի օր շարունակ բանակցում էին Պեկինում։

 

Արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն.

 

Էր-Ռիադի եւ Թեհրանի հարաբերությունները սրվել էին 2015 թվականի մարտին՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» շարժման դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո։ 2016 թվականի հունվարին, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը եւ Մաշհադում հյուպատոսությունը ենթարկվեցին ցուցարարների հարձակմանը, թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:

 

Երկու տերությունների միջեւ երկխոսությունը վերսկսվել էր 2021 թվականի ապրիլին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին