Իսրայելն եւ Ադրբեջանը հանձնառու են խորացնել պաշտպանական կապերը - Mediamax.am

3877 դիտում

Իսրայելն եւ Ադրբեջանը հանձնառու են խորացնել պաշտպանական կապերը


Լուսանկարը` timesofisrael.com


Երեւան։ Մեդիամաքս։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցերը։

«Այսօր առավոտյան զրուցել եմ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի եւ Պետական սահմանային ծառայության ղեկավար Գուլիեւի հետ։ Մենք քննարկել ենք մեր երկրների միջեւ պաշտպանական կարեւոր կապերը եւ հայտնել ենք համագործակցությունը խորացնելու մեր հանձնառության մասին»,- ասել է նա։

 

Գալանտը նաեւ վստահություն է հայտնել, որ «դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վրա»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին