Ուկրաինան նոր օգնություն է ստացել Բաքվից էներգահամակարգի վերականգնման համար - Mediamax.am

3496 դիտում

Ուկրաինան նոր օգնություն է ստացել Բաքվից էներգահամակարգի վերականգնման համար


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ուկրաինան Ադրբեջանից ստացել է օգնության երկրորդ մասը՝ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով վնասված էներգետիկ համակարգի վերականգնման համար։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Azerenerji ընկերությունից ստացել է 45 պահեստային էլեկտրակայան։

 

Սարքավորումների առաջին խմբաքանակը՝ 45 տրանսֆորմատոր եւ 5 պահեստային էլեկտրակայան, արդեն բաշխվել է Ուկրաինայի առավել տուժած շրջանների միջեւ։

 

2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների եւ գեներատորների տրամադրումը Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» «տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին