Չավուշօղլու. «Թյուրքական աշխարհը գլուխ չի խոնարհում ոչ մեկի առաջ» - Mediamax.am

4750 դիտում

Չավուշօղլու. «Թյուրքական աշխարհը գլուխ չի խոնարհում ոչ մեկի առաջ»


Լուսանկարը` france24.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «թյուրքական աշխարհը գլուխ չի խոնարհում ոչ մի սպառնալիքի առաջ՝ լինի այն ԵՄ կամ ԱՄՆ կողմից»։

Ըստ Անադոլու գործակալության՝ Չավուշօղլուն այս մասին ասել է՝ մեկնաբանելով «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» (ՀԿԹՀ) անդամակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ):

 

«Մենք ԱՄՆ-ին ասում ենք, որ նրանք խախտել են հավասարակշռությունը թե՛ թուրք-հունական հարաբերություններում, թե՛ Կիպրոսում։ Եղեք հավասարակշռված, եթե խոսում եք միջազգային իրավունքի մասին: Սկսվել է թյուրքական դարաշրջան, թյուրքական գարուն։ Կարող ենք ասել, որ ԹՊԿ ՀԿԹՀ-ի անդամակցությամբ նոր դարաշրջան է բացվել եւ այս հարցում մեզ պետք չէ ԱՄՆ-ի կամ մեկ ուրիշի թույլտվությունը»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին