2022թ. I կիսամյակում Ադրբեջանը ԵՄ-ին 5 մլրդ եվրոյի գազ է վաճառել - Mediamax.am

2742 դիտում

2022թ. I կիսամյակում Ադրբեջանը ԵՄ-ին 5 մլրդ եվրոյի գազ է վաճառել


Լուսանկարը` https://eurasianet.org/


Երեւան: Մեդիամաքս: 2022 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանը Եվրամիության երկրներին 4,9 միլիարդ եվրոյի գազ է մատակարարել։

Այս տվյալները ներկայացնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տեղեկանքը եվրոպական գազի շուկայում իրավիճակի վերաբերյալ։

 

Ադրբեջանից Եվրոպա գազը մատակարարվում է Տրանս-Ադրիատիկ գազատարով (TAP), որը շահագործման էր հանձնվել 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։

 

2021 թվականին Ադրբեջանը Եվրոպա էր արտահանել 8,2 միլիարդ խորանարդ մետր գազ։

 

2022 թվականին Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանումը կանխատեսվում է 11,5 միլիարդ խորանարդ մետրի չափով։ Ակնկալվում է, որ մինչեւ 2027 թվականը մատակարարման տարեկան ծավալները կաճեն մինչեւ 20 մլրդ խորանարդ մետր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին