Ղրիմի կամրջի պայթյունի գործով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել - Mediamax.am

3910 դիտում

Ղրիմի կամրջի պայթյունի գործով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը, Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչ է ճանաչվել Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, իսկ պայթուցիկ նյութն առաքվել է Օդեսայից՝ Բուլղարիայի, Վրաստանի եւ Հայաստանը տարածքով։

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, Ուկրաինայի եւ Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել էին հանցագործության նախապատրաստմանը»։

 

Նշվում է, որ Հայաստանի քաղաքացին 1985 թվականին ծնված Արթուր Տերջանյանն է։

 

Հաղորդագրությունում չի նշվում, թե որ երկրում է նա ձերբակալվել։

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի ընտրողների ռեգիստրում հաշվառված է միայն մեկ Արթուր Տերջանյան՝ Երեւանի բնակիչ, 1986 թվականին ծնված։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին