Էրդողանն անխուսափելի է համարում գլոբալ աշխարհակարգի փոփոխությունը - Mediamax.am

2400 դիտում

Էրդողանն անխուսափելի է համարում գլոբալ աշխարհակարգի փոփոխությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ «21-րդ դարը չարդարացրեց մարդկության հույսերը կայունության եւ արդարության մասին՝ վերածվելով ճգնաժամերի եւ հակամարտությունների անվերջ շղթայի»։

«Գործող աշխարհակարգը, որը հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթողների շահերը պաշտպանելու ցանկության վրա, կանգնած է ամենամեծ ճգնաժամի առաջ վերջին 70 տարվա ընթացքում։ Խեղաթյուրված համակարգը, որի նպատակն է հարստացնել երկրների փոքր խումբը, շարունակ ճաքեր է տալիս։ Աղքատությունն աճում է ամբողջ աշխարհում։ Հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն՝ ավելի են աղքատանում։ Միլիարդավոր մարդիկ՝ Աֆրիկայից մինչեւ Ասիա, չեն կարող իրենց ապահովել տարրական սննդով»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Անադոլու գործակալությունը։

 

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ շատ պետությունների ղեկավարներն այսօր մտահոգված են միայն կարճաժամկետ խնդիրներով, ինչի վկայությունն էր «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովը Պրահայում։

 

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի վերաբերյալ բազմաթիվ առաջնորդների մոտեցումները հեռու են ողջամտությունից։ Պրահայում նրանց մտահոգում էր միայն գալիք ձմռան թեման։ Վստահ եմ, որ ուկրաինական պատերազմի թեման միայն ժամանակավորապես մի կողմ դրեց համաշխարհային քաղաքական համակարգի արմատական բարեփոխման թեման։ Փոփոխություններն անխուսափելի են»,- ասել է Էրդողանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին