Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային - Mediamax.am

2144 դիտում

Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ալիեւն այսօր շնորհավորական նամակ է հղել իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

 

«Ադրբեջանը, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով եւ սկզբունքներով եւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, հարգում է բոլոր պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք կշարունակենք մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին»,- ասված է նամակում։

 

Ալիեւն ընդգծել է, որ ս.թ. հունվարին կայացած իր այցը Կիեւ «մեծ նշանակություն ունի Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջեւ կապերի ընդլայնման տեսանկյունից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին