Ռուսաստանը զգուշացրել է ՆԱՏՕ-ին չանտեսել «կարմիր գծերը» - Mediamax.am

1747 դիտում

Ռուսաստանը զգուշացրել է ՆԱՏՕ-ին չանտեսել «կարմիր գծերը»


Սերգեյ Ռյաբկովը
Սերգեյ Ռյաբկովը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուղղությունը ռիսկային է եւ կարող է հանգեցնել էսկալացիայի ընդհուպ մինչեւ զինված բախում։

«ՆԱՏՕ-ի երկրների ապակառուցողական կուրսը` անտեսելու մեր «կարմիր գծերը» եւ ներգրավվելու Ուկրաինայում Ռուսաստանի հետ առճակատման մեջ՝ հավասարակշռություն պահելով զինված հակամարտության եզրին, չափազանց ռիսկային է։ Սա հղի է հետագա էսկալացիաներով՝ ընդհուպ մինչեւ միջուկային տերությունների միջեւ ռազմական բախում, ինչը կհանգեցնի սարսափելի հետեւանքների: Դա պետք է կանխել»,- ընդգծել է փոխնախարարը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

 

Սերգեյ Ռյաբկովն նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել.

 

«Ռուսաստանը հիպոթետիկորեն թույլ է տալիս միջուկային հարված հասցնել միայն ի պատասխան մեր կամ մեր դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման դեպքում կամ սովորական զենքի կիրառմամբ ագրեսիայի, երբ պետության գոյությունը վտանգված է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին