«Արևմուտքի քաղաքականությանը վստահել չի կարելի», - ասել է Էրդողանը - Mediamax.am

2035 դիտում

«Արևմուտքի քաղաքականությանը վստահել չի կարելի», - ասել է Էրդողանը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Հունաստանում ամերիկյան ռազմաբազաների ծավալումը։

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, Վան քաղաքում երիտասարդների հետ հանդիպմանը Էրդողանն ասել է.

 

«Երբ հարցնում ենք, թե ինչ նպատակով են ստեղծվում այդ բազաները, մեզ պատասխանում են, որ դրանք Ռուսաստանի դեմ է։ Բայց ի՞նչ արեցիք Ռուսաստանի դեմ Ուկրաինայի համար։ Կարողացա՞ք լինել Ուկրաինայի կողքին, կարողացա՞ք աջակցել Ուկրաինային։ Այդ ամենը սուտ է։ Արեւմուտքին չի կարելի վստահել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նրանց քաղաքականությանը»:

 

Նա նկատել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել արեւմտյան երկրների հետ գիտության եւ մշակույթի ոլորտում, սակայն «Արեւմուտքի քաղաքականությանը վստահել չի կարելի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին