Էրդողանը Հունաստանին կոչ է արել «չկրկնել մեկ դար առաջ գործած սխալները» - Mediamax.am

3758 դիտում

Էրդողանը Հունաստանին կոչ է արել «չկրկնել մեկ դար առաջ գործած սխալները»


Լուսանկարը` https://www.aa.com.tr/


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին կոչ է արել «չկրկնել մեկ դար առաջ գործած սխալները»։

Ինչպես հայտնում է Անատոլու գործակալությունը, այսօր ելույթ ունենալով Իզմիրում անցկացվող Efes-2022 միջազգային զորավարժություններին՝ Էրդողանը մատնանշել է Հունաստանի «սադրիչ եւ ագրեսիվ գործողությունները» Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական ծովերում։

 

Թուրքիայի նախագահը կոչ է արել Աթենքին հարգել միջազգային իրավունքի նորմերը եւ հրաժարվել զենք տեղակայել կղզիներում, որոնք «ապառազմականացված գոտիների» կարգավիճակ ունեն։

 

«Դադարեցրե՛ք զենք տեղադրել կղզիներում։ Ես կատակ չեմ անում»,- ասել է Էրդողանը։

 

«Թուրքիան չի ձգտում ոտնահարել այլ պետությունների իրավունքները, բայց միեւնույն ժամանակ թույլ չի տա հարձակումներ իր դեմ։ Մենք զգուշացնում ենք Հունաստանին. նորից մտածեք, մի՛ կրկնեք մեկ դար առաջ գործած սխալները եւ մի տրվեք դատարկ հույսերին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին