Ֆրանսիայում բացվել է Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը - Mediamax.am

1100 դիտում

Ֆրանսիայում բացվել է Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը


Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում պաշտոնապես բացվել է Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը։

«Ազնավուր» հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ «կենտրոնը եզակի տարածք է երիտասարդների համար՝ արտահայտելու իրենց ստեղծագործական միտքը, ձեռք բերելու նոր գիտելիքներ, ավելի մոտ լինելու արվեստին ու մշակույթին, ինչպես նաեւ պատրաստվելու արվեստի ոլորտում իրենց հետագա մասնագիտացմանն ու կարիերային»:

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

Կենտրոնը հագեցած է պրոֆեսիոնալ բարձրակարգ տեխնիկայով, ունի մեծ համերգասրահ, ձայնագրման ընդարձակ ստուդիա, երաժշտական, թատերական եւ պարային ստուդիաներ, մասնագիտական այլ լսարաններ, ինչպես նաեւ միջոցառումների բացօթյա սրահ: Այս պահին կենտրոն ընդունված ուսանողների թիվը շուրջ 1800 է, դասավանդող մասնագետների թիվը՝ 40։

 

Կենտրոնի ստեղծումը ֆինանսավորվել է Իլ-դը-Ֆրանս շրջանի, Իվլին դեպարտամենտի եւ Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքի խորհուրդների կողմից:  

Լուսանկարը` «Ազնավուր» հիմնադրամ

«Հայրս շատ կհպարտանար եւ մեծ պատիվ կհամարեր՝ տեսնելով, որ խորհրդանշական այս վայրը իր անունն ու տեսլականն է կրում։ Հուսով ենք՝ նրա «ներկայությունը» կխրախուսի բազմաթիվ երիտասարդների եւ ոգեշնչման աղբյուր կդառնա նոր սերունդների համար։ Ազնավուր ընտանիքի եւ «Ազնավուր» հիմնադրամի կողմից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս նախաձեռնությունն իրականություն դարձրած բոլոր կողմերին։ «Ազնավուր» հիմնադրամը, իհարկե, կշարունակի իր համագործակցությունը Արվեստների կենտրոնի հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելով»,- բացման արարողության ժամանակ նշել է Նիկոլա Ազնավուրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին