Ռուսաստանի հարավային օդանավակայանները փակ կմնան մինչեւ ապրիլի 1-ը - Mediamax.am

1328 դիտում

Ռուսաստանի հարավային օդանավակայանները փակ կմնան մինչեւ ապրիլի 1-ը


Լուսանկարը` https://www.yuga.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի մի շարք օդանավակայաններ թռիչքների արգելքը երկարացվել է մինչեւ ապրիլի 1-ը։

Սահմանափակված են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններ։

 

Ուղեւորներին փակ օդանավակայաններ տեղափոխելու համար ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվում օգտագործել այլընտրանքային երթուղիներ՝ Մոսկվայի, Վոլգոգրադի, Սոչիի, Միներալնիե Վոդիի եւ Ստավրոպոլի օդանավակայաններով։

 

Փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին