ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը կարող է ստորագրվել 2023-ին - Mediamax.am

2876 դիտում

ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը կարող է ստորագրվել 2023-ին


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել արդեն հաջորդ տարի։

Այս մասին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 

«Տեխնիկական հարցերը կարող են լուծվել կարճ ժամանակում։ Իհարկե, հանդիպումների հաճախականությունը կարող է սրբագրել ժամկետը, ուստի, եթե պայմանավորվող կողմերը կանոնավոր կերպով շարունակեն հանդիպումները, մենք հույս ունենք լավ արդյունքների հասնել հաջորդ տարի»,- ասել է նա։

 

Ջալալին ասել է, որ ապրանքների ցանկի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են, եւ բանակցությունների եւս մի քանի փուլ է անհրաժեշտ։

 

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի նոյեմբերի 2-3-ը Երեւանում տեղի էին ունեցել բանակցություններ Իրանի եւ ԵԱՏՄ հինգ անդամ երկրների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բանակցային թիմերի միջեւ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին